Կոոպերատիվների հետագա գործունեությունը by GorisPressClub published on 2020-08-17T20:24:28Z «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը նշում է՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղտեխնիկայի տրամադրման և կենդանիների ջրապահովման համար ջրարբիացման համակարգերի կառուցման արդյունքում 30 %-ով ավելանում է անասունների կաթնատվությունը։ «Ջրարբիացման համակարգերի ստեղծման շնորհիվ ամռանն արոտները ջրով են ապահովվում, իսկ ձմեռանը՝ տրամադրված տեխնիկայի միջոցով կերային բազան է համալրվում։ Սրա հաշվին ավելանում են մսատվությունն ու կաթնատվությունը»,- ավելացնում է Դ․ Մեջլումյանը։