Դպրություն 24․02․2022 by Public Radio of Armenia published on 2022-02-24T07:05:40Z Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են բովանդակային նյութեր, որոնց նպատակն է՝ ՀՀ-ում հանրակրթության ոլորտում ներառական կրթության որակյալ իրականացումը, յուրաքանչյուր սովորողի առավելագույն մասնակցության ապահովումը, ուսուցչի մեթոդական աջակցության տրամադրումը: Մինչև 2023թ․-ը ՀՀ-ում պետք է վերջնական անցում կատարվի համընդհանուր ներառական կրթության։ ՀՀ դպրոցները ներառական և երեխայակենտրոն դարձնելու գործընթացում ի՞նչն է ավելի լավ աշխատում երեխաների համար և ո՞ր ուղղությամբ է պետք շարժվել: Ներառական կրթության արդյունավետ իրականացման հիմնական մոտեցումների մասին են խոսում ոլորտի պատասխանատուները՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը, «Յունիսեֆ»-ի Հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի պետ Ալվարդ Պողոսյանը և Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահաիտ Խոսրովյանը։