Դպրություն 10.05.2022 by Public Radio of Armenia published on 2022-05-10T10:11:49Z Ընթերցանության խնդիրը մարտահրավեր է ոչ միայն աշակերտների և հայերենի ուսուցիչների համար։ Խնդիրը առկա է նաև մյուս բոլոր առարկաների դեպքում։ Հանրակրթական դպրոցներում ընթերցանության ուսուցման որակի բարելավմանը նպաստելու համար իրականացվում է «ՆորԱրար» դպրոցների գործընկերության ծրագիր։ Ծրագրի տեսլականի՝ ընթերցանության մշակույթի կարևորության ու կարդալու հմտությունների ուսուցման, գործընթացին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ, ակնկալվող վերջնարդյունքի և միջազգային համագործակցության մասին են խոսում «ՆորԱրար» կրթական կազմակերպության նախագահ Մհեր Դավթյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և Ալավերդու թիվ 10 դպրոցի պատմության ուսուցչուհի Ազգանուշ Երզնկյանը։